Առողջապահություն 2.2012
Ալկոհոլ` թու՞յն, թե սննդանյութ (առողջ ապրելակերպ)
«Ոչ հագենալը, ոչ սովը և ոչ մեկ այլ բան լավ չէ, եթե չի համապատասխանում բնության չափին»:
Հիպոկրատ
Վաղ վերածննդի դարաշրջանի ականավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին «Անգիտաց անպետ» աշխատության մեջգրում է, որ այն ամենը, ինչ ստեղծվել է Արարչի կողմից, բաժանվում է նյութերի երեք խմբի. սնունդ, դեղ, որոնք կարող են օգտակար լինել մարմնի համար, և թույն, որը վնաս է պատճառում, փոխում մարդու մարմնի բնույթն ու սպանում նրան: Մեծ բժշկապետի կարծիքով` սննդանյութերի և դեղերի միջև տարբերությունն այն է, որ սնունդը ենթարկվում է մարդու մարմնի ազդեցությանը, իսկ դեղանյութը նրան է իրեն ենթարկում: Դարեր են անցել, սակայն նրա այս դասակարգումը չի կորցրել իր արդիականությունը:
Բնության մեջգոյություն ունեն երեք կարգի նյութեր. սննդանյութեր, դեղեր և թույներ: Ո՞ր խմբին է պատկանում ալկոհոլը:
Ալկոհոլը դասվել է թմրանյութերի (նարկոտիկներ) շարքը: Դրանք չափազանց լայն տարածում ունեն, հանդիպում են ինչպես բնական պայմաններում` բույսերի բաղադրության մեջ, այնպես էլ ստացվում են արհեստական ճանապարհով:
Թմրանյութերը սովորաբար օժտված չեն արտահայտված քիմիական ակտիվությամբ, սակայն լավ լուծվում են ճարպերում, հեշտությամբ թափանցում ուղեղային հյուսվածք, փոխում բջիջների թաղանթների հատկությունները, որի պատճառով խանգարվում է նյութերի մուտքը դեպի բջիջ: Ուղեղում առաջանում է թթվածնային քաղց, որի հետևանքով ուղեղիգործունեությունը խանգարվում է:
Օրգանիզմի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից թմրանյութերը բաժանվում են երկու խմբի` դեղերի և թույների: Որպես դեղ, թմրանյութերը հաճախ օգտագործվում են ընդհանուր անզգայացման և ցավազրկման նպատակով: Որպես թույն, դրանք օժտված են կենսաբանական արտահայտված ակտիվությամբ, քանի որ ներգործության թիրախը նյարդային համակարգն է: Սովորաբար դրանց զգալի մասին հատուկ է երկփուլ ազդեցությունը: Առաջին փուլում փոքր քանակներն ակտիվացնում են ուղեղի մեծ կիսագնդերի և նյարդային վեգետատիվ կենտրոնների աշխատանքը, առաջացնում հուզական անկայուն վիճակ: Երկրորդ փուլում, ընդհակառակը, տեղի են ունենում ուղեղի կեղևի արգելակում, հոգեկան պրոցեսների ընկճում, վեգետատիվ ռեակցիաների թուլացում:
Ալկոհոլը կամ էթիլ սպիրտը, ստացվում է խաղողի, մրգերի, օսլա պարունակող հացահատիկների խմորման միջոցով, ինչպես նաև արդյունաբերական եղանակով: Տարբեր ալկոհոլային խմիչքներում ալկոհոլի պարունակությունը տարբեր է. սպիրտայնությունըգարեջրում 2-5% է, խաղողի և պտուղ-հատապտղային գինիներում` 9-20%, օղու մեջ` կալորիականությունը բարձր է: Մեկգրամ ալկոհոլը պարունակում է 7 կկալ: Մեկ մլ ալկոհոլը (էթանոլը) 0,78գրամ է: Թույլատրելի է 20 մլ կամ 16գրամը: Օրվա ընթացքում 20 մգ չափով ալկոհոլի օգտագործումը (1 բաժակգինի, 1 բաժակգարեջուր կամ 1 բաժակ օղի) վնասակար չէ առողջությանը, սակայն մեծ քանակությամբ պարբերաբար օգտագործման դեպքում կարող է կախվածություն առաջանալ և բարձրանալ սրտանոթային հիվանդությունների, զարկերակային բարձր ճնշման, լյարդի ցիռոզի, կրծքագեղձի, լյարդի, հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կանանց օրգանիզմում ալկոհոլը դժվարությամբ է քայքայվում: Նրանք պետք է օգտագործեն օրական թույլատրելի չափի կեսը, այսինքն` 10 մգ: Հղի կանայք և կերակրող մայրերը ընդհանրապես չպետք է օգտագործեն ալկոհոլային խմիչքներ. դրանք չափազանց մեծացնում են պտղի արատների զարգացման վտանգը: Ալկոհոլի չարաշահումից առաջանում է վիտամինների, հատկապես` A, B խմբի, ֆոլատի, ինչպես նաև օրգանիզմին անհրաժեշտ հանքային նյութերի անբավարարություն:
Մարդու օրգանիզմում չկա որևէ օրգան, որը չտուժի ալկոհոլի չարաշահումից:
Նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի 1,45, ողնուղեղում` 1,50, իսկ ուղեղում` 1,75 միավոր:
Ալկոհոլի չարաշահման դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ, ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթներիգրգռման երևույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում` նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային բնույթ, այլ հյուսվածքներում առաջացնում են կառուցվածքային փոփոխություններ և դառնում վեգետատիվ-անոթային, նյարդաէնդոկրինային, նյարդասնուցողական բնույթի մի շարք խանգարումների պատճառ: Սկզբնական շրջանում ալկոհոլի ազդեցության տակ սրտի զարկերն արագանում են, զարկերակային ճնշումը` բարձրանում, իսկ հետագայում զարկերը դանդաղում են, արյան ճնշումը` իջնում, ներքին օրգանների ֆունկցիաները` ընկճվում: Սկսվում են տևական բնույթիգլխացավեր, դող,գլխապտույտներ, սրտխառնոց և այլն: Հաճախ սեռական ֆունկցիան թուլանում է, մակերիկամների, վահանագեղձի և մի շարք այլգեղձերի ֆունկցիաները` խանգարվում:
Ալկոհոլի տևական ազդեցության հետևանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, բոլոր օրգաններում նյութափոխանակությունը խանգարվում է և սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ:
Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների և հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի ֆիզիոլոգիական նորմալ վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ և հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է: Իզուր չի ասված`«Առողջ մարմնում` առողջ հոգի»:
«Ոչինչ այնքան հնարամիտ չէ, ինչքան բնությունը»:
Ցիցերոն
Էվոլուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել է ալկոհոլի վնասակար ազդեցությունը մեղմելու հատուկ մեխանիզմ: Այն կազմված է երկու ֆերմենտից, որոնցից առաջինի ազդեցությամբ ալկոհոլն օքսիդանում է` վերածվելով ացետալդեհիդի, իսկ երկրորդը` քացախաթթվի, որն օրգանիզմին «հարազատ» նյութ է: Վերջինիս քայքայումից առաջանում են անվնաս արգասիքներ` ջուր և ածխաթթու, ինչպես դա տեղի է ունենում բնական նյութափոխանակության պրոցեսում: Այս մեխանիզմի առկայության պայմաններում ալկոհոլը դադարում է թույն լինելուց:
Օրգանիզմում ալկոհոլը քայքայվում է բավական ինտենսիվ` մեկ ժամում 7գ, որի ընթացքում առաջանում է մեծ քանակությամբ էներգիա: Ալկոհոլի յուրաքանչյուրգրամից ստացվում է 7 կկալ, որը զգալի չափովգերազանցում է ածխաջրատներին և սպիտակուցներին (4 կկալ) և զիջում է միայն ճարպին, որի մեկգրամին համապատասխանում է 9,0 կկալ: Հնարավոր է, որ ալկոհոլից առաջացած էներգիան կազմի օրգանիզմի էներգածախսի 50%-ը:
Այսպիսով, ալկոհոլը սննդանյութերի նման քայքայվում է, առաջացնելով էներգիա, սակայն հարց է ծագում` կարելի՞ է, արդյոք, այն դասել սննդանյութերի շարքը: Իհարկե, ոչ: Ալկոհոլը սննդանյութ չէ: Սննդանյութերից առաջացած էներգիան նյութափոխանակության շարժիչ ուժն է, ալկոհոլից առաջացած էներգիան ունի միայն պաշտպանական նշանակություն: Առաջին հայացքից թվում է, թե հավելյալ էներգիայի հաշվին նյութափոխանակությունը կակտիվանա, կբարձրանան օրգանիզմի կենսունակությունն ու աշխատունակությունը: Մինչդեռ ստացվում է հակառակը: Հավելյալ էներգիան ալկոհոլի վնասազերծմանգործընթաց է, և որպեսզի նորմալ ջերմային հավասարակշռությունը պահպանվի, սննդանյութերի փոխանակությունը պետք է ընթանա ցածր մակարդակով, հակառակ դեպքում ջերմափոխանակությունը կխախտվի: Այսպիսով, թվացյալ լավ ինքնազգացողության ժամանակահատվածում, երբ օրգանիզմը ստացել է հավելյալ էներգիա, բջջում փաստորեն «սառնամանիք է»: Օրգանիզմը դառնում է հիվանդությունների նկատմամբ ընկալունակ, քանի որ նրա իրական ջերմությունը նվազած է:
«Չկան թույներ, այլ կան նյութերի թունավոր չափաբաժիններ»:
Պարացելս
Ալկոհոլի փոքր քանակությունը թուլացնում է մարդուգիտակցության և հոգեկան վիճակի վրա տեղեկատվության բացասական ազդեցությունը, դաժան ճշմարտության ներգործությունը, առաջացնում ուրախ տրամադրություն, ինչը և նրան հաճախ մղում է դեպի ալկոհոլը: Վիճակագրությամբ` մարդկանցգրեթե 3%-ին այն կարող է հասցնել հարբեցողության և ալկոհոլամոլության: Հետևանքները ողբերգական են ոչ միայն տվյալ անձի, այլև շրջապատողների համար:
Հարցը ալկոհոլի չափի մեջ է: Նրա փոքր քանակությունը թունավոր չէ:
Եթե ալկոհոլը ոչ թույն է, ոչ էլ սնունդ, ապա ի՞նչ է: Ժողովրդական իմաստությունն ասում է. եթե հարցը չի տեղավորվում հնարավոր պատասխանների շրջանակներում, ապա այնգտնվում է դրանց մեջտեղում: Հայտնի է, որ մարդու բարեկեցությունն առաջին հերթին պայմանավորված է նրա հոգեվիճակով, իսկ ողջգործունեությունն ուղղված է այդ նպատակին:
Ոգելից խմիչքները ստեղծում են ուրախության և զվարճության մթնոլորտ, դրանքգործածվել են անհիշելի ժամանակներից: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել խնջույք կամ հարսանիք առանց խմիչքի:
Ալկոհոլային խմիչքներից հնագույնը գինին է, որը մարդկությանը հայտնի է մեր թվարկությունից շատ դարեր առաջ. Հայաստանում, Վայոց Ձորի մարզում հայտնաբերվել է աշխարհումգինու հնագույն արտադրամասը, որը, ըստ մասնագետների, 6000 տարվա պատմություն ունի, իսկգինու սպիրտն առաջին անգամ ստացվել է մեր թվարկության VI-VII դարերում: Հայտնի է, որգինին ստացվում է խաղողի հյութից, բնական խմորման եղանակով, որի ընթացքում շաքարից լրիվ կամ մասնակի չափով առաջանում են սպիրտ և ածխաթթուգազ: Նրա սպիրտայնությունը ցածր է` 9%-13%: Գինին պարունակում է նաև կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, B խմբի որոշ վիտամիններ: Խաղողի հյութում պարունակվող շաքարից օգտակար, ոչ ախտածին մանրէների մասնակցությամբ առաջանում է թույն: Անհավանական է, բայց փաստ է:
Ոգելից խմիչքներից պետք է նախընտրելգինին, որում սպիրտի տոկոսը ցածր է: Այն լավացնում է ախորժակը, հաճույք պատճառում: Գինին պարունակում է նաև որոշ սննդանյութեր, ըստ որոշ տվյալների` նաև հակաուռուցքային նյութեր: Գինու մասին հայտնի է մի աֆորիզմ. in vino veritac, որը թարգմանաբար նշանակում է` ճշմարտությունըգինու մեջ է: Իսկ որտե՞ղ է ճշմարտությունըգինու մասին: Անկասկած, այն չափի մեջ է:
Գարեջուրը աշխարհում համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը ջրից և թեյից հետո: Այն հայտնի է եղել դեռևս Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Չինաստանում և Հայաստանում: Գարեջուրն առաջին անգամ հիշատակվում է Քսենոփոնի «Անաբասիս» աշխատությունում, որըգրվել է մեր թվարկությունից առաջ V դարում: Քսենոփոնը նշում է, որ « ...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ուգարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջգարուց պատրաստված խմիչք, որի երեսին լողում էինգարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ` մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:
Գարեջուրը բավական հարուստ է վիտամիններով` հատկապես B խմբի, որոնց պարունակությունըգարեջրի 1 լիտրում կազմում է հասուն մարդու օրական պահանջի 10-35%-ը, բիոտին, PP, C, բազմաթիվ հանքանյութեր` հարուստ օրգանական թթուներով, ածխաջրերով և ամինաթթուներով, որի պատճառով այն հաճախ անվանվում է «հեղուկ հաց»:
Օղին, բացի «դատարկ» կալորիաներից, ուրիշ ոչինչ չի պարունակում և օժտված չէ դուրեկան համային հատկություններով:Համային յուրահատուկ հատկություններով և բույրով օժտված է կոնյակը, որի սպիրտայնությունը բարձր է:
Ժողովրդի մեջ ձևավորվել է ավանդույթ, ըստ որի յուրաքանչյուր խմիչք պետք է օգտագործել որոշակի ուտելիքի հետ և որոշակի ժամի: Իհարկե, խոսքը վերաբերում է առողջ մարդկանց: Բազմաթիվ հիվանդությունների դեպքում պետք էգործի «չոր օրենքը»` լրիվ հրաժարում խմիչքից:
Անտիկ դիցաբանության մեջգինին համարվել է աստվածային շնորհ` տրված ի վերուստ: Նրա հովանավորը` Դիոնիսը (հայտնի է նաև Բաքոս և Վաքխ անուններով) Զևսի որդին էր: Քայլում է Դիոնիսը երկրից երկիր իր շքախմբով, պոչավոր և այծոտն սատիրներով, շվիների մեղեդու ուղեկցությամբ` տարածելովգինու պատրաստման արվեստը:
Էլպենոր
Ըստ հունական դիցաբանության, Էլպենորը Ոդիսևսի երիտասարդ ուղեկիցներից ամենակրտսերն էր: Նա աչքի չէր ընկնում մարտական համարձակությամբ ու սուր մտքով, սակայն անխոնջ թիավար էր ու հավատարիմ ընկեր: Ոդիսևսի հետգտնվելով կախարդ Կիրկեի կղզում` հարբած վիճակում քնում է պալատի կտուրին: Ընկերներիգոռգոռոցների ու դոփյունների աղմուկից հանկարծակի արթնանալով, քնաթաթախ վիճակում վազելով դեպի սանդուղքի հակառակ կողմը` մեծ բարձրությունից վայր է ընկնում և պարանոցային ողների կոտրվածքի ու ողնուղեղի վնասման պատճառով մահանում:
ԷԼՊԵՆՈՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ապակողմնորոշմամբ, շրջապատի ու իրադրության թերի ընկալմամբ ընթացող քնանման վիճակի տարատեսակ է: Հաճախ հանդիպում է ալկոհոլամոլությամբ տառապող անձանց մոտ, ովքեր որևէ ուժեղգրգռիչից (աղմուկ, լույս, ցավ և այլն) հանկարծակի արթնանալով` կիսագիտակից վիճակում ցուցաբերում են ագրեսիվ վարք և դառնում խիստ վտանգավոր շրջապատի մարդկանց ու սեփական անձի համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011թ. հրապարակել է ալկոհոլի օգտագործման վերաբերյալ տվյալներ, որում տրված են տեղեկություններ, թե աշխարհի մոտ 100 երկրներում որքան ալկոհոլ է օգտագործվում մեկ շնչի հաշվով և ինչ հետևանքների է հասցնում ալկոհոլի չարաշահումը:
Ըստ զեկույցի` յուրաքանչյուր հայաստանցի օգտագործում է տարեկան 11,35 լիտր ալկոհոլ, որից 1,05 լիտրըգարեջուր է, 0,39 լիտրը`գինի, 9,36 լիտրը` այլ խմիչք (հավանաբար` օղի և կոնյակ):
Հայերը Հարավային Կովկասում «ամենախմող» ազգն են: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում 6,4 լիտր ալկոհոլ, իսկ Ադրբեջանում` 10,6 լիտր: Ընդ որում` ադրբեջանցիները նախապատվությունը տալիս ենգարեջրին` մեկ շնչի հաշվով 7 լիտր, իսկ վրացիները այլ ոգելից խմիչքների` 2,45 լիտր:
Հարևաններից իրանցիները օգտագործում են մեկ շնչի հաշվով մեկ լիտր, իսկ թուրքերը` 2,87 լիտր ալկոհոլ:
Ալկոհոլի օգտագործման համաշխարհային միջին մակարդակը մեկ շնչի հաշվով 6,1 լիտր է: Ռեկորդը պատկանում է Մոլդովային` 18,22 լիտր:
Կարդացեք նաև
Հանրահայտ ճշմարտություն է` մարդն իր գործում առավել հաջողակ է, երբ այս կամ այն հանգրվանին հասնում է աստիճան առ աստիճան, երբ առաջ մղող ուժը նվիրումն ու վստահված գործը պատվախնդրորեն կատարելն է...
Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից...
Հարցազրույց ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սմբատ Դաբաշյանի հետ...
Հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշվեց բուժաշխատողի օրը, որը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունն ու Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը...
Շնչառական վիրուսային սուր հիվանդությունների (ՇՎՍՀ) ժամանակ հակաբիոտիկների անհիմն նշանակումը հակաբիոտիկակայունության ձևավորման վտանգավոր գործոններից մեկն է...
Սույն թվականի ապրիլի 19-20-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի« Տիգրան Մեծ» դահլիճում Հայկական բժշկական ասոցիացիան կազմակերպել էր Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի (ԲԱԵՖ) և Առողջապահության...
Արդյո՞ք համակարգչային կախվածությունը պետք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ: Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են...
Հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:
Ասում են սպորտն առողջության գրավականն է, սպորտին այդչափ մոտ կանգնած Արթուր Աբրահամն իրեն առողջ մարդ համարո՞ւմ է...
Շուրջդաշտանադադարային շրջանը (պերիմենոպաուզա) կնոջ ֆիզիոլոգիական զարգացման ճգնաժամային փուլերից մեկն է: Այն ընդգրկում է նախադաշտանադադարային, դաշտանադադարի և հետդաշտանադադարային փուլերը` սկսած վերջին ինքնաբեր դաշտանից հետո մեկ և ավելի տարի...
Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...
Արթրոզը` հոդախտը, հոդերի քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է վաթսունն անց մարդկանց գրեթե 80 տոկոսը: Այն առաջանում Է հոդի հաճախակի գերբեռնվածության, վնասման, ներզատական համակարգի, նյութափոխանակության խանգարման, ավելցուկային քաշի...
Ալերգիա տերմինն ունի հունական ծագում և նշանակում է օտար ներգործություն: Ըստ էության խոսքը վերաբերում է օրգանիզմի իմունային համակարգի ուրույն ռեակցիային...
Արաբական նվաճումների հետևանքով VII-VIII դարերում Արաբական խալիֆայության իշխանության տակ անցան Պարսկաստանը, Սիրիան, Հայաստանը, Եգիպտոսը, Մարոկկոն, Իսպանիան: Մոլեռանդորեն իսլամ դավանելով հանդերձ` այդ...
Յուրաքանչյուր կին վախենում է «դա» անել առաջին անգամ: Իսկ եթե առաջին անգամ չէ՞: Եթե արդեն հազարերորդ անգամ ցավի հանդեպ վախը, անհարմարության զգացումը, լարվածությունը չեն անցնում, ստիպում են կնոջը ներքուստ...
Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն